Հայաստանի Հանրապետության  զինանշան
Հայաստանի Հանրապետության Կադաստրի Կոմիտե

Գևորգ Մանուկյան

Կրթություն

2004-2008թթ․ սովորել է Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանում, ստացել «Քաղաքային կադաստր» մասնագիտությամբ բակալավրի աստիճան:
2008-2010թթ․ սովորել է Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանում,  ստացել  «Կադաստր և կիրառական գեոդեզիա» մասնագիտությամբ մագիստրոսի աստիճան:
2010-2013թթ․ Երևանի պետական ագրարային համալսարան եղել է հայցորդ՝ ՀՀ բնական ռեսուրսների հողատեղեկատվական համակարգի ստեղծումը թեմայով։
2014թ-ին ստացել է տեխնիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։
 

Աշխատանքային գործունեություն

2023թ-ի հոկտեմբերի 16-ին նշանակվել է Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ
2021-2023թթ․- Կադաստրի կոմիտեի գեոդեզիայի և հողաշինարարության վարչության պետ
2020-2021թթ․ - Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալի օգնական
2016թ-ից մինչ օրս դասախոսում է Երևանի պետական համալսարանի Քարտեզագրության և գեոմորֆոլոգիայի ամբիոնում։
2014-2018թթ․ դասավանդել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանում,
2012-2020թթ․ իրականացրել է քարտեզագրողի, գեոդեզիստի, չափագրողի (հաշվառողի), հողաշինարարի ծառայությունների մատուցման աշխատանքներ։
2010-2011թ․ աշխատել է Կոմիտեի աշխատակազմի «Զեյթուն» տարածքային ստորաբաժանման անշարժ գույքի հաշվառման բաժնում։

Այլ տեղեկատվություն

Ծնվել է 1987 թվականի հունվարի 24-ին Շիրակի մարզի Մարալիկ քաղաքում:
Անկուսակցական է:
Ամուսնացած է, ունի երկու զավակ:
Հեղինակել է մի շարք գիտական հոդվածներ: