Հայաստանի Հանրապետության  զինանշան
Հայաստանի Հանրապետության Կադաստրի Կոմիտե
Հայտարարություն
նոյեմբեր 18, 2026

Ռիելթորական գործունեության բնագավառում հայտատու ֆիզիկական անձանց (այսուհետ` հայտատու) մասնագիտական որակավորման (այսուհետ՝ Որակավորում) քննությունն անցկացվելու է 2026 թվականի դեկտեմբերի 21-ին, ժամը՝ 10:00-ին, ք. Երևան, Կոմիտասի պողոտա, 35/2 հասցեում գտնվող վարչական շենքի 12-րդ հարկում:

Հայտնում ենք, որ ելնելով հայտատուների քանակից Որակավորման քննությունը կարող է անցկացվել մեկից ավելի օրերով, որի մասին ՀՀ կառավարության 2026 թվականի հոկտեմբերի   1-ի N 1412-Ն որոշման հավելվածով հաստատված «Ռիելթորի մասնագիտական որակավորման քննությունների անցկացման և հանձնաժողովի անդամների ընտրության կարգը, որակավորման քննությանը մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, դրանք ներկայացնելու կարգը սահմանելու մասին»-ի (այսուհետ՝ Կարգ) 9-րդ կետի պահանջների համաձայն՝ կծանուցվի նախապես:

Կարգի 4-րդ կետի համաձայն՝ ռիելթորական գործունեության մասնագիտական որակավորում ստանալու համար կարող են դիմել՝

1) բարձրագույն կրթություն ունեցող ֆիզիկական անձինք,

2) բարձրագույն կրթություն չունեցող այն ֆիզիկական անձինք, որոնք «Ռիելթորական գործունեության մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 22-րդ հոդվածի 9-րդ մասում նշված կրթական ծրագրերի մեկնարկից հետո օրենքի 22-րդ հոդվածի 10-րդ մասով սահմանված ժամկետում մասնակցել են դրանց և ստացել այդ ծրագրերին մասնակցության հավաստագիր:

Որակավորման քննությանը մասնակցելու համար հայտատուները ներկայացնում են`

  1. գրավոր դիմում (տրվում է կոմիտեի ղեկավարի անունով, սույն հայտարարությանը կից ձևին համապատասխան),

  2. անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը,

  3. մեկ լուսանկար` 3x4 սմ չափի,

  4. բարձրագույն կրթությունը հաստատող փաստաթղթի պատճենը,

  5. Կարգի 4-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված դեպքում՝ նաև Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատության կրթական ծրագրերին մասնակցության վերաբերյալ հավաստագրի պատճենը,

  6. պետական տուրքի վճարման անդորրագրի պատճենը կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը կամ գեներացված անդորրագրի 20 նիշանոց ծածկագիրը` «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված չափով (30.000 ՀՀ դրամ,
    Հ/Հ 900005003901):

Դիմումի ձևը տեղադրված է ստորև:

Հայտատուն փաստաթղթերը ներկայացնում է էլեկտրոնային եղանակով՝ էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի միջոցով (https://e-request.am), որակավորման քննության մասին հայտարարությունը պաշտոնական կայքում հրապարակելու օրվան հաջորդող 15-րդ օրը՝ 2026 թվականի նոյեմբերի 18-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 3-ը ներառյալ:

Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է՝ 03.12.2026թ., մինչև ժամը` 18:00, աշխատանքային օրվա ավարտը:

Որակավորման քննությունների հարցաշարը տեղադրված է Կադաստրի կոմիտեի պաշտոնական կայքում ( https://cadastre.gov.am/), մասնավորապես՝ «Որակավորում» բաժնի «Ռիելթորական գործունեություն» ենթաբաժնի «Որակավորման քննություններ (ռիելթոր)» հատվածում:

Դիմումների մուտքագրման հարցերով զանգահարել՝ 060-474222 հեռախոսահամարով:

Դիմում