Հայաստանի Հանրապետության  զինանշան
Հայաստանի Հանրապետության Կադաստրի Կոմիտե
Հայտարարություն

Գեոդեզիական և մարկշեյդերական, ինչպես նաև քարտեզագրական, հողաշինարարական, չափագրական և հաշվառման գործունեության բնագավառներում հայտատուի

փետրվար 24, 2026

Գեոդեզիական և մարկշեյդերական, ինչպես նաև քարտեզագրական, հողաշինարարական, չափագրական և հաշվառման գործունեության բնագավառներում հայտատուի մասնագիտական որակավորման մշտական գործող հանձնաժողովի (այսուհետ՝ հանձնաժողով) մեկ անդամն ընտրվում է Հայաստանի Հանրապետությունում գործող գիտական հաստատություններից (այդ հաստատության ղեկավարության գրավոր համաձայնությամբ), երկուսը Կադաստրի կոմիտեի հաշվառած՝ գեոդեզիստների և մարկշեյդերների, ինչպես նաև քարտեզագրողների, հողաշինարարների, չափագրողների և հաշվառողների ինքնակարգավորվող կազմակերպությունների (այսուհետ՝ ինքնակարգավորվող կազմակերպություն) առաջադրած անդամներից:

   Հանձնաժողովի կազմում գիտական հաստատության կամ ինքնակարգավորվող կազմակերպության թեկնածու ընդգրկվելու հայտ կազմակերպությունները կարող են ներկայացնել հետևյալ պայմանների ապահովմամբ՝

   1) ինքնակարգավորվող կազմակերպությունների դեպքում հանձնաժողովի կազմում ներառելու նպատակով առաջադրվող թեկնածուն պետք է ունենա «Գեոդեզիական և մարկշեյդերական» կամ «Քարտեզագրական, հողաշինարարական, չափագրական և հաշվառման» գործունեության որակավորում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքում վերջին 5 տարվա ընթացքում առնվազն 3 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ.

   2) գիտական հաստատությունների դեպքում հանձնաժողովի կազմում ներառելու նպատակով առաջադրվող թեկնածուն պետք է ունենա առնվազն գիտությունների թեկնածուի գիտական աստիճան և Հայաստանի Հանրապետության տարածքում վերջին 10 տարվա ընթացքում մասնագիտական գործունեության բնագավառում առնվազն 5 տարվա գիտական կամ կրթական աշխատանքային ստաժ.

   3) առաջադրվող թեկնածուն համապատասխան բնագավառի քաղաքականությունը մշակող պետական կառավարման մարմնի աշխատակից չի կարող հանդիսանալ:

   Հանձնաժողովի անդամության հայտի հետ միաժամանակ ներկայացվում են այն փաստաթղթերը (բնօրինակ կամ պատճեն), որոնք փաստում են վերոշարադրյալ կետերով ամրագրված պայմաններին համապատասխանությունը:

   Հայտում պետք է նշվեն հանձնաժողովի կազմում առաջադրվող թեկնածուի վերաբերյալ տվյալներ (անուն, ազգանուն, անձնագրային տվյալներ, հեռախոսահամար, էլեկտրոնային փոստի հասցե):

   Հայտերն ընդունվում են մինչև 2026 թվականի մարտի 9-ը ներառյալ (աշխատանքային ժամեր՝ 09:00-18:00): Հայտը և կից ներկայացվող փաստաթղթերը պետք է ներկայացվեն հայտարարության մեջ նշված էլեկտրոնային փոստի հասցեին՝ (info@cadastre.am. հեռ.՝ 060474222) էլեկտրոնային թվային ստորագրությամբ հաստատված կամ ստորագրված և սքանավորված, կամ Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի (e-request.am) միջոցով:

Հայտեր ընդունելու հետ կապված պատասխանատու անձի հեռախոսահամար` 060-474114, էլեկտրոնային փոստի հասցե` syuzanna.karapetyan@cadastre.am